06
Հոկտ

Ովքե՞ր են ջատագովները: Դա եկեղեցում ծառայելու ձև է՞:

Առաջին դարի վերջին և երկրորդ դարի սկզբին, երբ քրիստոնեությունը նոր էր սկսել տարածվել աշխարհում, շատերը՝ հատկապես Հռոմեական կայսրության պաշտոնյաները, ովքեր հակված էին առանց լուրջ քննության հակառակվել քրիստոնեությանը, լուրջ, անհիմն մեղադրանքներ բարդեցին քրիստոնյաների վրա։ Ջատագովները նրանք են, ովքեր իրենց աշխատություններով բացատրեցին այդ մեղադրանքների անհիմն և նախապաշարված լինելը։ Նրանք ստեղծեցին գրականություն, որը հայրաբանական գրականության մի ճյուղ է և կոչվում է «Ջատագովական գրականություն» (տես՝ Տ. Եզնիկ Ծ. Վարդապետ Պետրոսյան. «Հայրաբանություն» գլ. Բ):


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան