12
Սեպ
Ես առնչվում եմ երիտասարդների հետ, ովքեր Հայ Եկեղեցու ապագա հոգևորականներն են, և դասավանդում եմ «Հոգևոր երգ ու երաժշտություն» առարկան: Նոր ընդունվող ուսանողների մի մասը գաղափար չունի երգ ու երաժշտության մասին, մի մասը վստահ չէ, որ կարող է երգել, սակայն ժամանակի ընթացքում` ծեսերին, արարողություններին մասնակցելով, վերացնում են այդ բացը: Եթե մեր անձերը նվիրել ենք Աստծուն, պիտի հրաժարվենք այն ամենից, ինչը հոգևորականին հարիր չէ: Հոգևորականը, բացի աներկբա հավատից և ճշմարիտ գիտելիքներից, պետք է ունենա երկու կարևոր հատկանիշ՝ լավ խոսել և լավ երգել: Եթե նա հավատքով չի երգում, այն հնչում է որպես դատարկ նոտա, որն, անշուշտ, զգացվում է:
Օրհնությամբ՝ Տ. Կորյուն քահանա Մարտիրոսյան