21
Օգ

Ինչո՞ւ է եկեղեցականների մի մասն առօրյայում հագնում սովորական սև կտորից կարված թիկնոց, իսկ ոմանք` սև ատլասից: Ի՞նչ է նշանակում այդ տարբերությունը: 

Սովորական սև կտորից կարված թիկնոց կրում են բոլոր ձեռնադրված հոգևորականները` թե քահանաները և թե աբեղաները: Իսկ եթե կտորի մեջ փայլուն նախշեր կան, ապա այդ մարդը վարդապետ է կամ եպիսկոպոս, և իր հոգևոր աստիճանը թույլ է տալիս կրել նման թիկնոց: Անցյալում նման թիկնոց կրելու համար պիտի լիներ Վեհափառ հայրապետի հատուկ թույլատվությունը: Այդպես է նաև քահանաների` լանջախաչ կրելու դեպքում. եթե ամուսնացյալ քահանան մեծ լանջախաչ է կրում, ապա դա Վեհափառի հատուկ տնօրինությունն է` Եկեղեցում կատարած աստվածահաճո աշխատանքի համար:


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան