21
Օգ
Խոսքը վեղարի մասին է: Հանդերձանքի այդ պարագայի հորինվածքը նմանեցվել է եկեղեցու գմբեթին, որն էլ իր հերթին ունի դեպի կատարելության ձգտման խորհուրդ: Մենք գիտենք, որ եկեղեցու գմբեթները բազմանիստ են և կլոր, բայց այն ուղիղները, որ դուրս են գալիս այդ կետերից, հատվում են մեկ կետում, որն էլ խորհրդաբար համարվում է կատարելության կետը: Հենց այդտեղ է դրված եկեղեցու խաչը: Ուստի հոգևորականի վեղարի հորինվածքը եկեղեցու գմբեթի նմանությունն ունի, այլ ոչ թե Արարատի, որն ի դեպ, երկու գագաթ ունի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան