21
Օգ

Ի՞նչ են խորհրդանշում թեմի առաջնորդի գավազանի երկու օձերը: Եվ առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգևորականներն ունեն:

Եկեղեցու առաջնորդը Վեհափառից հետո հոգևոր հովիվն է: Նա պատասխանատու է մի շրջանի կամ երկրի եկեղեցիների և հոգևոր կյանքի համար: Հովվական ասան (ցուպը) կրում են կաթողիկոսները, պատրիարքները և հոգևոր առաջնորդները: Երկգլխանի օձագլուխ գավազան ունեն նաև վարդապետները, որոնց, ըստ մեր եկեղեցու ավանդության` քարոզելու և Ս. Գիրքը մեկնաբանելու իրավունք է տրված: Գավազանի վրա պատկերված օձերն իմաստություն և խոհականություն են խորհրդանշում, ըստ Քրիստոսի այն պատվերի` «...Այսուհետև խորագետ եղեք օձերի պես և միամիտ` աղավնիների նման» (Մատթ. 10:16): Խորագետ բառն այստեղ պետք է հասկանալ ոչ թե հնարամիտ, այլ խոհուն իմաստով:

Օրհնությամբ՝ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյան