12
Սեպ

Մայր Թերեզան իր առաքելությամբ չի զիջել տղամարդ հոգևորականներին: Արդյո՞ք Հայ Եկեղեցին այսօր նման կանանց կարիք չունի:

Մայր Թերեզայի հեղինակությունն անհերքելի է և գործունեության այն մեծ շրջանակը, որն իրականացնում էր նա իր բազում հետևորդների հետ, շատ դեպքերում անհամեմատելի է:


Այլ էր նրա առաքելությունը: Մայր Թերեզան, Աստծուց իրեն տրված կյանքն իմաստավորեց ու արժևորեց՝ բյուր մարդկանց ֆիզիկական կործանումից փրկելով: Վստահ եմ, նա երբևէ մտքով նույնիսկ չի էլ անցկացրել քահանայագործելու գաղափարը, որովհետև հստակ գիտակցում էր այդ կոչման արժեքը և կնոջ համար անհասանելի լինելու պատճառները: Նրա համար գթության քույր լինելն իր առաքելությունն էր. քույր լինել բոլորին ու հոգալ քրոջ պես:


Այսօր, անշուշտ, ոչ միայն հայ եկեղեցին, այլև հայ ժողովուրդը կարիք ունի անձնվեր հայ տիկնանց, մայրերի ու քույրերի, ովքեր իրենց սիրով ու հոգատարությամբ պետք է շրջապատեն բոլորին:

 


Օրհնությամբ՝ Տ. Մուշեղ աբեղա Բաբայան