21
Օգ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույն կե՞րպ է ընդունում Կաթողիկոսին, ինչպես կաթոլիկները` Հռոմի Պապին:

Կաթոլիկները Հռոմի Պապին են ընդունում իբրև Եկեղեցու գլուխ, մինչդեռ հայ առաքելականները Հիսուս Քրիստոսին են ընդունում իբրև Եկեղեցու գլուխ: Ըստ կանոնագրքի՝ կաթողիկոսը ամբողջ աշխարհի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Առաջնորդական Թեմերի իրավասուն և պատասխանատուն է: Սակայն ոչ Պապը, ոչ Կաթողիկոսը անսխալական չեն. միայն Աստված է անսխալական: Կաթոլիկ Եկեղեցին արտոնում է Պապին ինքնուրույն հավատի հռչակագիր կազմել (վարդապետություն), մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցին մյուս Ուղղափառ եկեղեցիների հետ համատեղ է որոշում հավատի հռչակագիրը տիեզերական ժողովներում:


Օրհնությամբ` Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյան