21
Օգ

Արդյո՞ք միայն վարդապետները կարող են լինել կուսակրոն, թե յուրաքանչյուր քահանա` իր ցանկությամբ:

Կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա դառնալու որոշումը կայացնում են մինչև ձեռնադրվելը` սարկավագ եղած ժամանակ: Թե ամուսնացյալ, թե կուսակրոն սարկավագները քահանա են ձեռնադրվում նույն ծեսով, կարող են անգամ միաժամանակ ձեռնադրվել: Նույն օրը երեկոյան, ձեռնադրող եպիսկոպոսը կամ կաթողիկոսը կուսակրոնության ճանապարհ ընտրած քահանաներին տալիս են վեղար, որը չեն կարող կրել ամուսնացյալները:


Քահանա են կոչվում բոլոր ձեռնադրվածները` կուսակրոն, թե ամուսնացյալ, սակայն ի տարբերություն ամուսնացյալ քահանաների` կուսակրոններն իրավունք ունեն ստանալ մի քանի աստիճան` աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս: Հաճախ հայրաբանական գրականության մեջ նրանց բոլորին կոչում են քահանա:
Ամուսնացյալներին կուսակրոններից տարբերում են վեղարով: Դա գլխի բրգաձև ծածկոց է, որը կրում են միայն կուսակրոնները:


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան