09
Օգ
Քրիստոնեական ավանդությունները հիմված են Հին Ուխտի՝ հրեական ավանդությունների վրա: Քրիստոնեությունը չի ձերբազատվել իրեն ընդունող ժողովուրդների մշակույթից, բայց ո՛չ էլ միաձուլվել է դրանց: Քրիստոնեական հավատն ու Սրբազան Ավանդությունը մնում են առաքելական և անխառն: Չի՛ կալելի այն շփոթել կամ նույնացնել ազգային ավանդույթների հետ՝ ինչքան էլ սերտ առնչություն ունենան: Եկեղեցին ժողովրդասեր է. պահպանելով իր քրիստոնեական դավանաբանական դիրքերը, նա ազգային է դառնում և հոգևոր բժշկի դեր է կատարում. չի սպանում ժողովրդի «արյունը» հանդիսացող մշակույթը, այլ փորձում է նորոգել, ազատել հեթանոսական տկար նախապաշարումներից և հաղորդել քրիստոնեական ոգին:
Օրհնությամբ՝ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյան