09
Օգ

Արդի ուղղափառ միջավայրում սովորաբար խոսում են, որ հայերը ուղղափառ չեն, քանզի չընդունեցին Դ Տիեզերական Ժողովի որոշումները։ Բայց միթե դրանո՞վ է որոշվում ուղղափառությունը։

Ուղղափառությունը ուղիղ (այսինքն՝ ճիշտ) հավատն է։ Այդ մասին շատ լավ է ասել Ս. Պողոս առաքյալը. «Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1:8)։ Քաղկեդոնում Դ Տիեզերական Ժողովի որոշումները հենց այս «ավելին» են, որոնք մենք նզովում ենք՝ ըստ Առաքյալի խոսքի։


Բուն ուղղափառությունը պետք է հասկանալ լայն իմաստով` հավատարմություն առաքելական ավանդությանը։ Հայ Եկեղեցին Առաքելական է, և որևէ կարիք չունի իր ուղղափառությունն ապացուցելու համար անվանման մեջ ընդգծելու ինքնին ակնհայտ որևէ բան։

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան