24
Մայիս
Դա ոչ թե օրենք է, այլ սովորույթ, սակայն՝ ժամանակավրեպ: Հիմա այդ սովորության պատճառով երեխան անկնունք է մնում մինչև քառասունքը, որովհետև շատերը չգիտեն, որ մեր Հայրերի կանոնի համաձայն երեխային պետք է մկրտել 8-րդ օրը: Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, և այդ օրերին ինքը իրավունք չունի եկեղեցի մտնելու, այլ ոչ թե մարդիկ՝ նրան այցելելու: Այցելել կարող ենք, միայն, իհարկե հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակենք մոր և երեխայի թույլ օրգանիզմները: Իսկ եթե ոմանք արգելում են այցելել, չեմ կարծում, որ քրիստոնեական նկատառումներով են դա անում: Մենք քրիստոնյա ենք, ոչ թե՝ հեթանոս, և կողմնակի մոգական ազդեցությունների չենք հավատում:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան