22
Մայիս

Գալիք տարին խոզի տարի է կամ ինչպես ասում են` վարազի տարի: Կարելի՞ է սեղանին դնել հայերի կողմից ավանդույթ դարձած խոզի բուդը: 

Ըստ Հայ եկեղեցու` դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 6-ը` Սուրբ Ծննդյան պահք է և մսից պատրաստված որևէ կերակուր սեղանին դնել չի կարելի: Եթե որոշում են ճիշտ և ընդունելի կերպով առաջնորդվել, ապա պետք է իմանան, որ Արևելյան հորոսկոպն ու արգելված ուտեստներն այնքան սին ու անիմաստ են, որ խանգարում են մեր առօրյայում ճշմարիտն ու գլխավորը տեսնելու: Ուստի, որպես ճշմարիտ քրիստոնյա և պարզապես խելացի մարդ, նման բաներին ուշադրություն չպետք է դարձնել: Հոգևոր և մտավոր ամբողջ կարողությունները գործածելով՝ պետք է քննել սեփական անձը, բացահայտել լավն ու վատը, այնուհետև, քանի որ տարեմուտ է` հաշվետվությամբ արժևորել այն, ինչ պետք է մարդուն և տարին սկսել նոր, անբեկանելի արժեքներով:


Չպետք է մոռանալ, որ տարին անհրաժեշտ է սկսել ոչ թե խոզի բուդ կտրելով, այլ` Աստծուն աղոթելով:

 


Օրհնությամբ՝ Տ/ Շմավոն քահանա Ղևոնդյան