25
Մայիս
Հայ Առաքելական Եկեղեցին մերժում է սնահավատությունը: Սնահավատություններն ընդհանրապես գալիս են հեթանոսական կամ, այլ կերպ ասած` ոչ քրիստոնեական մտայնություններից: Քրիստոնեական մտայնությունը Աստծո նկատմամբ բանական և ողջամիտ հասկացողությունն է: Ասենք. մի մարդ գործ սկսելիս Աստու օրհնությունն է խնդրում, և գործը ինչ որ պատճառով չի ստացվում, օրինակ` անձրև է գալիս: Քրիստոնյան կասի. «Փառք Քեզ, Աստված», որովհետև Աստծո պատվիրանից գիտի, որ Աստված ա...
25
Մայիս
Եթե Ձեր երեխան նոր է սկսում քայլել, ապա գիշերվա տագնապներն իր համար բնական են: Քանի դեռ հաստատուն չի քայլում, քայլելիս վախենում է, որ ընկնի: Երբեմն երեխային շատ սիրելուց նրան գցում են օդ և բռնում, թվում է, երեխային դուր է գալիս, մանավանդ, որ նա ծիծաղում է: Սակայն դա նրա համար ահավոր փորձություն է, որի պատճառով նա պարբերաբար քնած ժամանակ կարող է վեր թռչել, ճչալ: Երբեք մի փորձեք դիմել գրբացի: Նա կվնասի երեխային: Երեխայի նորմալ զարգացման համար մեծ ն...
25
Մայիս
Ձեր հարցից ենթադրվում է, որ Աստված չար է, քանի որ ծածկում է մեզնից մեր ապագան, իսկ գուշակը՝ բարի, ով իբր թե բացահայտում է մեր ապագան։ Համոզված եղեք, որ գուշակությունը խաբեություն է, որը հակասում է աստվածաբանական ճշմարտությանն այն մասով, որ ապագան հայտնի է միայն Աստծուն։ Պատահական չէ, որ մարդուց ծածկված է իր ապագան. նա էությամբ ազատ է և ի վիճակի՝ փոխելու իր ապագան։ Եթե մարդը կանխավ իմանար այն, ինչ լինելու է, ապա կընկալեր իր կյանքը ճակատագրապաշտորե...
25
Մայիս
Մարդկանց կողմից արված կանխագուշակությունների միայն մի մասն է կատարվում: Այսպես, Նոստրադամուսի կանխատեսումներից իրականացան միայն 70%-ը, իսկ Վանգայի՝ 30%-ը: Դա նշանակում է, որ իրենց կանխատեսումներն Աստծուց չեն, այլապես կկակատարվեին 100%-ով, քանի որ Աստված անսխալական է: Հետևաբար Եկեղեցին երբեք չի ընդունում ոչ Նոստրադամուսին, և ոչ էլ Վանգային և իրենց գուշակությունները, քանի որ դրանք աստվածային զորության հետ ոչ մի կապ չունեն: Բացի այդ, քիստոնեությունը...
25
Մայիս
Նախ՝ մարգարեուհի կոչվելը դեռ չի նշանակում Աստծո ճշմարիտ մարգարե լինելը. սուտ մարգարեների մասին Քրիստոսի նախազգուշացնող խոսքերը մի՛ մոռացեք. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են… Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տեր, Տեր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է։ Այն օրը շատերն Ինձ պիտի ասեն. «Տեր, Տեր, չէ՞ որ Ք...
25
Մայիս
Այդ երազն առանձնապես ոչինչ չի նշանակում, քանի որ իրականությանը չի համապատասխանում: Պարզապես մենք մարդկայնորեն ամենօրյա վախերի մեջ ենք ապրում, որի պատճառը թերահավատությունն է: Եթե մենք մեր հավատի մեջ զորացած լինենք, այդ վախերը մեզանից հեռու կմնան և մենք կապրենք Աստծո սիրո և ներկայության մեջ: Մեր ենթագիտակցության մեջ այնքան ավելորդ և անհեթեթ մտքեր և պատկերներ կան, որոնք մեզ ներկայանում են երազների տեսքով: ճշմարիտ քրիստոնյան տվյալ պարագայում աղոթում...
25
Մայիս
Ս. Դավիթ մարգարեն սաղմոսաց գրքում ասում է, թե իր համար շատ ցանկալի են Տիրոջ գավիթները և երանի է տալիս նրանց, ովքեր բնակվում են այնտեղ (տես՝ Սաղ. 83.2-5): Երազում Տիրոջը տեսնելն այլ բան չի նշանակում՝ քան երազել Նրան: Սակայն, մի՞թե մենք երազում ենք ապրում: Երազները մեր անգիտակցական ապրումներն են: Պետք է երազենք Աստծո արքայությանն արժանանալ իրականում, այլ՝ ոչ թե երազում, որն անցնում և ցնդում է օրվա առաջին տպավորությունները հայտնվելուն պես: Չպետք է ց...
25
Մայիս
Նախ ասեմ, որ այդ երևույթը ավելի անձնական՝ սուբյեկտիվ է, քան թե կարող է կապված լինել Ձեր հանգուցյալ մայրիկի անձի հետ։ Հիվանդություններ մեր կյանքում հաճախ են լինում, և դա կապված է ոչ թե մեզանից դուրս ինչ-որ երևույթների, այլ մեր հիվանդության, կամ այլ կերպ ասած՝ հիվանդանալու հավանականության հետ։ Այդ ինչպե՞ս է, որ գրիպով նույն հիվանդի հետ շփվում են շատ մարդիկ, իսկ հիվանդանում են մի քանիսը։ Այս տրամաբանությամբ՝ մարդը հիվանդանում է, եթե կա այդ հիվանդութ...
25
Մայիս
Քրիստոնեական ուսմունքում ընդհանրապես անհանդուրժելի են և աստղագուշակությունը, և երազների մեկնությունը: Երկուսն էլ խիստ մերժելի են: Աստվածաշնչում գրված է` Աստված մերժում է գուշակությունը և ասում, որ ով գուշակությամբ է զբաղվում, պիղծ է Աստծո առջև: Եզնիկ Կողբացին էլ աստղագուշակությանը դեմ էր և ասում էր, որ եթե աստղերը մարդու ճակատագիրը կանխորոշում են, նշանակում է՝ մարդ որևէ գործ չպետք է անի, քանի որ նախապես գիտի՝ լավ պիտի լինի թե վատ: Երբ պատերազմ է...
25
Մայիս
Աստվածաշնչում կան կոնկրետ դեպքեր, որոնք մասնավոր օրինակներ են՝ կապված Աստծո կամքի դրսևորման հետ և սխալ է դրանք տարածել բոլոր դեպքերի վրա: Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հեռու մնալ երազների մեկնություններից: Սիրաքի գրքում շատ պարզ ասվում է. «Նա, ով փորձում է երազներին հավատալ, նման է այն մարդուն, ով վազում է քամու հետևից և փորձում է բռնել իր ստվերը: Այսինքն, սին և դատարկ գործով է զբաղվում» (տես՝ Սիրաք. 34.2-7): Եկեղեցական հայրերն ասու...
25
Մայիս
Ճակատագրին հավատացողներն ուսուցանում են, թե դժբախտ երևույթները սկզբից ևեթ Աստծո կողմից են որոշված կամ մարդկանց ճակատին է գրված: Այսպես ասողներն իրենք իրենց են հակասում, որովհետև նրանք թեև սովորեցնում են, որ իրենց գլխին եկած փորձանքներն Աստծո կամքի արդյունքն են, սակայն ամեն գնով փորձում են ձերբազատվել այդ փորձանքներից: Եթե իսկապես չարիքներն Աստծո որոշումով են լինում, նշանակում է՝ Աստված չարակամ է: Եթե Աստծո կամքով չարիքի ենք հանդիպում, այդ դեպքում...
30
Մայիս
Գուշակների մոտ գնալը մեղք է մի քանի պատճառներով.Նախ` Աստված մեղք է համարում գուշակություն անելը (տե՛ս` Բ Օրին. 18.10-14): Այսպես` նրանք, ովքեր գուշակությամբ են զբաղվում, խախտում են Տիրոջ պատվիրանը, իսկ նրանք, ովքեր նրանց մոտ են գնում, մասնակից են դառնում մեղքին: Երկուսի համար էլ սահմանված է դատաստան, որովհետև Տերն ասում է, որ եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն (տե՛ս՝ Ղուկ. 6.39): Երկրորդ`գուշակին հավատալը մեղք է, որովհետև Աստվա...
30
Մայիս
Գուշակությունն արմատապես փակում է քրիստոնեական զարգացման և սրբության ճանապարհը։ Քարոզելով դետերմինիզմը («ապագան նախասահմանված է») և ֆատալիզմը («իրադարձությունների ընթացքը փոփոխել հնարավոր չէ»)` գուշակն ասես անիմաստ է հայտարարում մարդու` բարին կամ չարը ընտրելու բոլոր հետևանքները։ Այս տեսանկյունից լրիվ մերժվում է հավիտենության մասին հայտնությունը (դրախտ, դժոխք) և մարդու ազատ կամքի հասկացությունը։ Ստացվում է, որ մարդն արդեն Ա...
30
Մայիս
Հոգևոր աշխարհը առավել նուրբ է, քան մենք կարծում ենք, դրա հետ խաղ չեն անում։ Լավագույն դեպքում՝ գուշակությունն ընկալվում է որպես զվարճանքի մի ձև, վատագույն դեպքում՝ դա արդեն կախվածություն և սնահավատություն է։ Սակայն Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի… կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգար...
30
Մայիս
Երկրորդ օրենքի 18-րդ գլխի 10-12-րդ համարները միանշանակ արգելում են գուշակությամբ զբաղվելը, որը սուտ մարգարեների գործն է և անընդունելի՝ «Ձեր մեջ թող չգտնվի այդպիսի մեկը…»։ Ուրեմն, պետք է զգուշանանք կարծես թե անվտանգ ու անվնաս թվացող գուշակություններից, ինչպիսին էլ որ լինեն` սուրճի մրուրով, թե խաղաքարտերով, թե աստղագուշակներով կատարվող` միևնույն է։Եթե մենք լինենք կատարյալ, հավատարիմ մեր Տիրոջ պատգամներին, ապա մեզ ոչինչ վնասել չի...
30
Մայիս
Այդպիսի բան գոյություն չունի, որ անվան միջոցով մարդուն փոխանցվի նույն անունը կրող մեկ ուրիշի հիվանդությունը կամ նմանատիպ երևույթներ: Եթե կան նույն հիվանդության կասկածներ, ապա դա պարզապես ժառանգականության և գենետիկայի խնդիրն է: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
01
Հունս
Ամենից հաճախ մարդիկ գնում են վհուկների ու գուշակների մոտ տգիտության պատճառով, իսկ վհուկներն ու գուշակներն այդ մեղքը գործում են գիտակցաբար, հիմնականում թաքնվելով եկեղեցու և հավատի տակ՝ ինչպես գայլերը՝ գառան մորթու. նրանք հաճախում են եկեղեցի, իրենց մոգություններն անում են Սուրբ Աստվածածնի և Սուրբ Հայրերի սրբապատկերներով ու խաչով, «օգտվելով» Սուրբ Գրքից և այսպիսով խաբում են մարդկանց: Եվ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ սատանան էլ է ընդու...
01
Հունս
Հնում շատ տարածված են եղել մոգության զանազան դրսևորումներ. հմայական ծեսեր, անեծքի զանազան ձևեր, թուղթ ու գիր անել, աչքով տալ կամ չարակնություն, քարերի միջոցով գուշակություններ անել, նետ դնել, մոմ թափել և այլն։ 19-րդ և 20-րդ դարերում, չնայած քրիստոնեական հավատքի 2000 տարվա գոյությանը, այս վերապրուկները բավականին կենսունակ դարձան և այսօր մեզանում շատ են տարածված: Դրանց նպաստում են նաև ամենօրյա մամուլն ու գործող հեռուստալիքները՝ խաղաքարտերի, գուշակո...
01
Հունս
Էքստարասենսոր հատկությունները մարդուն տրված գայթակղություններ են։ Այնպես, ինչպես շատ զգայուն մարդը, խաբեբա մարդու սրտաճմլիկ պատմությունը լսելով և ազդվելով, շուտով կխաբվի, այնպես էլ իբրև թե արտասովոր ընդունակություններով օժտված վիճակը գայթակղություն է թե՛ այսպես կոչված էքստրասենսի, և թե՛ նրան դիմողի համար։ Իրականում էքստրասենսի բժշկումները ոչ թե իր արտասովոր ընդունակությունների շնորհիվ են տեղի ունենում, այլ հռչակավոր բանսարկու և խաբեբա սատանայի պա...
01
Հունս
Միայն թվում է, թե էքստասենսը կապ ունի Աստծո հետ. նա ծառայում է սատանային։ Նա մարդ է և Արարչի կամքով կրում է իր մեջ Նրա պատկերն ու նմանությունը, որը սատանային չար ծառայության պատճառով խիստ այլանդակվել է։ Նա կարիք ունի ապաշխարության՝ հրաժարվելու իր այդ չար ծառայությունից, խոստովանելու այն քահանայի առջև և թողություն ստանալու և ամենայն խոնարհությամբ հեռու մնալու մարդկանց բժշկելու հակումներից՝ որպես հիվանդագին ապրումներից, որպեսզի վերականգնվի իր մեջ Տ...