25
Մայիս

Կուզենայի իմանալ` շատե՞րն են երազում տեսնում Հիսուս Քրիստոսին:

Ս. Դավիթ մարգարեն սաղմոսաց գրքում ասում է, թե իր համար շատ ցանկալի են Տիրոջ գավիթները և երանի է տալիս նրանց, ովքեր բնակվում են այնտեղ (տես՝ Սաղ. 83.2-5): Երազում Տիրոջը տեսնելն այլ բան չի նշանակում՝ քան երազել Նրան: Սակայն, մի՞թե մենք երազում ենք ապրում: Երազները մեր անգիտակցական ապրումներն են: Պետք է երազենք Աստծո արքայությանն արժանանալ իրականում, այլ՝ ոչ թե երազում, որն անցնում և ցնդում է օրվա առաջին տպավորությունները հայտնվելուն պես: Չպետք է ցանկանանք Տիրոջը երազում տեսնել, որովհետև կարող ենք գայթակղվել և ընկնել առաքինի կյանքի ձգտումից:

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան