25
Մայիս
Աստվածաշնչում կան կոնկրետ դեպքեր, որոնք մասնավոր օրինակներ են՝ կապված Աստծո կամքի դրսևորման հետ և սխալ է դրանք տարածել բոլոր դեպքերի վրա: Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հեռու մնալ երազների մեկնություններից: Սիրաքի գրքում շատ պարզ ասվում է. «Նա, ով փորձում է երազներին հավատալ, նման է այն մարդուն, ով վազում է քամու հետևից և փորձում է բռնել իր ստվերը: Այսինքն, սին և դատարկ գործով է զբաղվում» (տես՝ Սիրաք. 34.2-7):
Եկեղեցական հայրերն ասում են, որ երազները լինում են երեք տեսակ:
Առաջին տեսակը մարդու առօրյայից ծնված երազներն են, երբ մարդը մտազբաղ լինելով իր առօրյան տեսնում է երազում:
Երկրորդ տեսակը չարից ծնված երազներն են, երբ չարը փորձում է տարբեր պատկերներով մարդուն գայթակղել, վախեցնել կամ մոլորության մեջ գցել:
Երրորդ տեսակը կարող են Աստծուց լինել: Քանի որ մարդը դեռ սրբության աստիճանի չի հասել, չի կարող տարբերակել այդ տեսակները, ուստի Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հեռու մնալ երազների մեկնությունից: Երազների մեկնությունը գուշակություն է, որն Աստված չի թույլատրում:
Օրհնությամբ՝ Տ. Ադամ քահանա Մակարյան