01
Հունս

Ինձ թվում է, որ կան բարի գուշակներ ու բարի կախարդներ, որոնք իրենց շնորհը ստացել են Աստծուց և իրենց բժշկությունների ժամանակ միշտ աղոթում են։ Նրանք սատանայից չեն, որովհետև օգտագործում են սրբապատկերները։

Ամենից հաճախ մարդիկ գնում են վհուկների ու գուշակների մոտ տգիտության պատճառով, իսկ վհուկներն ու գուշակներն այդ մեղքը գործում են գիտակցաբար, հիմնականում թաքնվելով եկեղեցու և հավատի տակ՝ ինչպես գայլերը՝ գառան մորթու. նրանք հաճախում են եկեղեցի, իրենց մոգություններն անում են Սուրբ Աստվածածնի և Սուրբ Հայրերի սրբապատկերներով ու խաչով, «օգտվելով» Սուրբ Գրքից և այսպիսով խաբում են մարդկանց: Եվ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ սատանան էլ է ընդունում լույսի հրեշտակի կերպարանքը։ Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթ. 11.14-15)։

 

Այսպես, «բժշկողներից» շատերը «բժշկություն» անելուց առաջ աղոթք են կարդում։ Սակայն ի՞նչ է աղոթքը Եկեղեցու հասկացողությամբ։ Աղոթքը զրույց է Աստծո հետ։ Աստծուն ցանկացած հավատացող մարդ օրական թեկուզ և մի քանի րոպե հատկացնում է առավոտյան և երեկոյան աղոթքին։ Այս աղոթքներում մենք գոհանում ենք Աստծուց մեր նկատմամբ ողորմած լինելու համար, խնամում է մեզ, ներում է մեր մեղքերը, եթե մենք անկեղծորեն զղջում ենք։ Աղոթքով մարդն Աստծուց ուժ է ստանում ամեն բարի գործ կատարելու, իրականացնելու համար։ Սակայն աղոթքի խոսքերը ինչ–որ հրաշագործ բանաձև չէ։ Ճիշտ արտասանված աղոթքը կլինի անիմաստ, եթե այն արտասանող մարդը Աստծուն չի հավատում ու Նրա պատվիրաններով չի առաջնորդվում, եթե չի շտկում իր կյանքը և չի մասնակցում եկեղեցու խորհուրդներին։ Եթե աղոթքն ընկալվում է որպես հրաշագործ բանաձև, ապա այն մարդու համար պատուհաս կդառնա, քանի որ քահանայի խորհրդին դիմելու փոխարեն օգնություն է փնտրել «դրսերում»՝ «հավատացյալ բժշկողների» մոտ։

 


Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ