30
Մայիս

Եկեղեցին մերժում է ճակատագրի գոյությունը, բայց ինչպե՞ս են պայծառատեսները և գուշակները կարողանում կանխատեսել մարդու ապագան, եթե այն վճռված չէ։

Գուշակությունն արմատապես փակում է քրիստոնեական զարգացման և սրբության ճանապարհը։ Քարոզելով դետերմինիզմը («ապագան նախասահմանված է») և ֆատալիզմը («իրադարձությունների ընթացքը փոփոխել հնարավոր չէ»)` գուշակն ասես անիմաստ է հայտարարում մարդու` բարին կամ չարը ընտրելու բոլոր հետևանքները։ Այս տեսանկյունից լրիվ մերժվում է հավիտենության մասին հայտնությունը (դրախտ, դժոխք) և մարդու ազատ կամքի հասկացությունը։ Ստացվում է, որ մարդն արդեն Աստծո պատկերն ու նմանությունը չէ, այլ ծրագրավորված մի մեքենա:


Սատանան գիտի միայն մեր անցյալը, ուստի կարող է այն հայտնել գուշակին, որի հետ համագործակցում է ոգեկան մակարդակի վրա։ Երբ մարդը լսում է գուշակից իր անցյալի պատմությունը, պատրանքի մեջ է ընկնում, թե՝ «հաստատ այս գուշակը պայծառատես է և իմ ապագան էլ ճշտորեն ինձ կպատմի»։ Սակայն մարդու կյանքը հնարավոր չէ կանխագուշակել։ Նույնիսկ սատանան չգիտի ապագան, քանի որ այն ստեղծվում է մարդու` Աստծո հետ կամավոր համագործության միջոցով։ Սատանան, որ կարողանում է շատ լավ հետևություններ անել մարդուն անհայտ բնության մեխանիզմների հիման վրա, կարող է ընդամենը ապագայի իրադարձությունների հնարավոր սցենար մշակել, որը, այդուամենայնիվ, բնավ պարտադիր չէ, որ իրականանա։


Ս. Հովհաննես Ոսկեբերանն ահա թե ինչ է ասում. «Գուշակը չար դև է, ով.... ջանում է սուտը իրականություն դարձնել՝ ստիպելով հավատալ, որ ինքը սուտ չի խոսում»։

 

Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ