25
Մայիս

Ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի Հայ Առաքելական եկեղեցին սնահավատությունների վերաբերյալ: 

Հայ Առաքելական Եկեղեցին մերժում է սնահավատությունը: Սնահավատություններն ընդհանրապես գալիս են հեթանոսական կամ, այլ կերպ ասած` ոչ քրիստոնեական մտայնություններից: Քրիստոնեական մտայնությունը Աստծո նկատմամբ բանական և ողջամիտ հասկացողությունն է: Ասենք. մի մարդ գործ սկսելիս Աստու օրհնությունն է խնդրում, և գործը ինչ որ պատճառով չի ստացվում, օրինակ` անձրև է գալիս: Քրիստոնյան կասի. «Փառք Քեզ, Աստված», որովհետև Աստծո պատվիրանից գիտի, որ Աստված արև է ծագեցնում և արդարների, և մեղավորների վրա, անձրև է բերում և մեղավորների և արդարների վրա (տես՝ Մատթ. 5.45)` միանգամայն գիտակցելով, որ այդ իսկ է Աստծո կամքն ու օրհնությունը, քանզի Աստված մեր Հայրն է և մեզ խնամում և պահպանում է և թույլ չի տա, որ մեր գլխից մի մազ էլ ընկնի: Իսկ հեթանոսը, կամ ոչ քրիստոնյան կտրտմի կամ կաշխատի որոշ մոգական գործողություններով վտանգը իրենից հեռացնել` հույսը դնելով հենց այդ գործողության, այլ ոչ թե Աստծո վրա, որովհետև հոթանոսները կարծում են, որ եթե այդ գործողությունը չանեն, Աստված իրենց չի օգնի, գործածում են թալիսմաններ, կատարում են գուշակություններ տարբեր առարկաներով` միանգամայն անհաղորդ մնալով Աստծո հետ իրական ու կենդանի հարաբերությունից:

 


Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան