01
Հունս
Հնում շատ տարածված են եղել մոգության զանազան դրսևորումներ. հմայական ծեսեր, անեծքի զանազան ձևեր, թուղթ ու գիր անել, աչքով տալ կամ չարակնություն, քարերի միջոցով գուշակություններ անել, նետ դնել, մոմ թափել և այլն։ 19-րդ և 20-րդ դարերում, չնայած քրիստոնեական հավատքի 2000 տարվա գոյությանը, այս վերապրուկները բավականին կենսունակ դարձան և այսօր մեզանում շատ են տարածված: Դրանց նպաստում են նաև ամենօրյա մամուլն ու գործող հեռուստալիքները՝ խաղաքարտերի, գուշակությունների ու մոգության, աստղագուշակությունների զանազան գովազդներով։
Այս բոլոր երևույթների քարոզչությունն ու գովազդումը խաղ է կրակի հետ, և նշանակում է նվիրվել մութ ուժերին, որը բնականաբար, դատապարտելի է։
Քրիստոնեական եկեղեցին միանշանակ դատապարտում է մոգության բոլոր դրսևորումները, որակելով դրանք որպես անհնազանդություն սուրբգրային վարդապետությանը. «Վհուկներին մի հետևեք և ոգեհմաներին մի առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք» (Ղևտ. 19: 31)։ Այս համարն արթնության կոչ է բոլոր նրանց, ովքեր այցելում են զանազան գուշակությունների սրահներ: Ահա այն հիմնական համարները, որոնք զգուշացնում են մեզ հրաժարվել այդ վտանգավոր «խաղերից». Բ Օր. 12.31, 18.10-11, Ա Մնաց. 10.13, Եսայի 8.19, Երեմ. 27.9-10, Գաղատ. 5.20-21, Հայտ. 21.8, 22.15։
Օրհնությամբ՝ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան