25
Մայիս
Այդ երազն առանձնապես ոչինչ չի նշանակում, քանի որ իրականությանը չի համապատասխանում: Պարզապես մենք մարդկայնորեն ամենօրյա վախերի մեջ ենք ապրում, որի պատճառը թերահավատությունն է: Եթե մենք մեր հավատի մեջ զորացած լինենք, այդ վախերը մեզանից հեռու կմնան և մենք կապրենք Աստծո սիրո և ներկայության մեջ: Մեր ենթագիտակցության մեջ այնքան ավելորդ և անհեթեթ մտքեր և պատկերներ կան, որոնք մեզ ներկայանում են երազների տեսքով: ճշմարիտ քրիստոնյան տվյալ պարագայում աղոթում է Աստծուն և խնդրում, որ Նա իրեն ազատի անհանգստացնող երազներից: Ձեզ խորհուրդ ենք տալիս այցելել եկեղեցի և հոգևորականին խնդրել` աղոթել Ձեզ և Ձեր ննջեցյալի հոգու հանգստության համար:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ