25
Մայիս
Մարդկանց կողմից արված կանխագուշակությունների միայն մի մասն է կատարվում: Այսպես, Նոստրադամուսի կանխատեսումներից իրականացան միայն 70%-ը, իսկ Վանգայի՝ 30%-ը: Դա նշանակում է, որ իրենց կանխատեսումներն Աստծուց չեն, այլապես կկակատարվեին 100%-ով, քանի որ Աստված անսխալական է: Հետևաբար Եկեղեցին երբեք չի ընդունում ոչ Նոստրադամուսին, և ոչ էլ Վանգային և իրենց գուշակությունները, քանի որ դրանք աստվածային զորության հետ ոչ մի կապ չունեն:
Բացի այդ, քիստոնեությունը դատապարտում է ամեն տեսակ մարդկային փորձ՝ գուշակելու ապագան կամ առհասարակ գուշակություն անելու:
Եկեղեցին բացահայտ կերպով մերժում է բոլոր գուշակներին: Եվ եղել է նույնիսկ այդպիսի մի դեպք.
Վանգայի մահվանից առաջ մի օր Նաթանայիլ միտրոպոլիտի մոտ եկան Վանգայի ուղարկած մարդիկ և հայտնեցին նրա խնդրանքը՝ գալ իր մոտ: Վանգան սրբազանին հայտնել էր, թե շատ է զգում նրա խորհրդի կարիքը և խնդրում է գալ իր մոտ՝ հարգելով իր տարիքն ու հիվանդությունը: Հուսալով, թե Վանգան միգուցե ցանկանում է ապաշխարել, սրբազանը խոստացավ գալ: Դա լիովին բնական քայլ է բարի հովվի համար, ով հոգում է իր հոտի ցանկացած և հատկապես մոլորված գառան մասին:
Երբ սրբազանը մի քանի օր անց գնաց ծեր, կույր կնոջ սենյակ, ձեռքում պահել էր Տիրոջ Խաչի մասունքով խաչ-մասնատուփ: Սենյակում շատ մարդիկ կային, Վանգան նստած էր սենյակի խորքում, ինչ-որ բան էր ասում և չլսեց, թե ինչպես ինչ-որ մեկը մտավ սենյակ: Համենայն դեպս, նա չէր կարող իմանալ, թե ով էր եկողը: Հանկարծ նա ընդհատեց իր գործը և փոխված, ցածր և խռպոտ ձայնով դժվարությամբ ասաց. «Այստեղ ինչ-որ մեկը մտավ: Թող անմիջապես հատակին նետի ԱՅՆ»: «Ի՞նչ է այն», - Վանգային հարցրեցին շրջապատող ապշած մարդիկ: Այդ պահին նա կատաղած ճչաց. «ԱՅՆ: Նա ԱՅՆ պահում է իր ձեռքում: ԱՅՆ ինձ խանգարում է խոսել: ՆՐԱ պատճառով ես ոչինչ չեմ տեսնում: Ես չեմ ուզում, որ ԱՅՆ լինի իմ տանը», - ճչաց կինը՝ թափահարելով ոտքերը և դոփելով հատակը:
Սրբազանը շրջվեց, դուրս եկավ, նստեց մեքենան և հեռացավ: (Ալեքսանդր Դվորկինի «Աթոսյան պատմություններ» գրքից)
Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան