25
Մայիս

Քրիստոնեությունը հանդուրժո՞ւմ է աստղագուշակությունը և երազների մեկնությունը: 

Քրիստոնեական ուսմունքում ընդհանրապես անհանդուրժելի են և աստղագուշակությունը, և երազների մեկնությունը: Երկուսն էլ խիստ մերժելի են: Աստվածաշնչում գրված է` Աստված մերժում է գուշակությունը և ասում, որ ով գուշակությամբ է զբաղվում, պիղծ է Աստծո առջև: Եզնիկ Կողբացին էլ աստղագուշակությանը դեմ էր և ասում էր, որ եթե աստղերը մարդու ճակատագիրը կանխորոշում են, նշանակում է՝ մարդ որևէ գործ չպետք է անի, քանի որ նախապես գիտի՝ լավ պիտի լինի թե վատ: Երբ պատերազմ է սկսվում, մարդիկ երբևէ աստղերին չեն նայում, վերցնում են զենքը և գնում պատերազմի: Մարդն ինքն է վճռում, թե ինչ պետք է անի:

 


Օրհնությամբ՝ Տ. Ադամ քահանա Մակարյան