25
Մայիս
Եթե Ձեր երեխան նոր է սկսում քայլել, ապա գիշերվա տագնապներն իր համար բնական են: Քանի դեռ հաստատուն չի քայլում, քայլելիս վախենում է, որ ընկնի: Երբեմն երեխային շատ սիրելուց նրան գցում են օդ և բռնում, թվում է, երեխային դուր է գալիս, մանավանդ, որ նա ծիծաղում է: Սակայն դա նրա համար ահավոր փորձություն է, որի պատճառով նա պարբերաբար քնած ժամանակ կարող է վեր թռչել, ճչալ: Երբեք մի փորձեք դիմել գրբացի: Նա կվնասի երեխային: Երեխայի նորմալ զարգացման համար մեծ նշանակություն ունի մկրտությունը և քահանայի աղոթքը:
Երբեմն էլ 6-9 ամսական երեխաներն անբավարար խնամքի պատճառով ընկնում են լարված հոգեվիճակի մեջ և սկսում քնած տեղից վեր թռչել, որը ժամանակավոր երևույթ է և երբ սկսում են քայլել` անցնում է, սակայն այս դեպքում էլ հոգեկան առողջության նկատմամբ անպատասխանատու մոտեցման պատճառով այս երեխաները զոհ են դառնում գրբացների չարաբաստիկ ներգործության:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան