24
Մայիս

Կարելի՞ է հանգուցյալի անունը տալ նորածին երեխային: Մորաքույրս խորհուրդ չի տալիս, ասելով, որ մանուկս կարժանանա նույն ճակատագրին, ինչ ունեցավ ամուսնուս հանկարծամահ եղբայրը: 

Ձեր մորաքրոջ կարծիքն ամբողջությամբ սնոտիապաշտություն է: Այն որևէ լուրջ հիմք չունի: Անշուշտ, կարող եք երեխային տալ ցանկացած անուն, որը կարող է լինել ի հիշատակ սիրելի անձնավորության:

 


Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան