19
Մայիս

Հարցս վերաբերում է նոր անձնագրերին, կամ ինչպես ասում են՝ «Նույնականացման քարտերին»:Ինչպե՞ս վերաբերվել սրան և ի՞նչ է կանխազգում մեր եկեղեցին, արդյո՞ք այս քարտերը կապ չունեն Հովհաննու «ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ» մեջ նշված «ԳԱԶԱՆԻ ԿՆԻՔԻ» հետ, և եթե այո, ինչպե՞ս կարելի է պայքարել վերջինիս դեմ կամ հրաժարվել վերը նշվածից:

Սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը չի կարող իրենից հոգևոր վտանգ ներկայացնել: Թիվը կոնտեքստից դուրս որևէ իշխանություն և ազդեցություն մարդու կյանքի վրա չունի: Եվ եթե մենք առաջնորդվեինք այդ թվի «սատանայական» լինելու հանգամանքով, ապա 666-ի հետ կապված բոլոր տեսակի առնչությունները կհամարվեին սատանայական:
Հայտնության գրքի 13-րդ գլխի 18-րդ համարը մեզ Աստծո խոսքը իմաստուն կերպով քննելու կոչ է անում. «Այստեղ է ահա, իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց»: Այս խոսքը տառացի պետք չէ հասկանալ: Ս. Գրիգոր Տաթևացին բացատրում է, որ գազանի թիվը հայոց այբուբենում լինում է ոկզ=666, ինչը նշանակում է. «ուրանամ կամաւ զՔրիստոս»: Սա նշանակում է, որ գազանի դրոշմը կրելը գիտակցաբար Աստծուն ուրանալը և անհավատությամբ և չար գործերով ապրելն է:


Նույնականացման քարտերը ոչ մի կապ չունեն սատանայի նշանի հետ և հոգևոր վտանգ չեն ներկայացնում:

 


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան