24
Մայիս

Քույրիկիս գործերն ու անձնական կյանքը շատ հաջող էր, բայց կտրուկ ամեն ինչ փոխվեց դեպի վատը, հատկապես անձնական հարցում: Այնպիսի տպավորություն է, որ նրան նախանձում են և չար ուժեր շրջապատում: Արդյո՞ք հնարավոր է: 

Մարդու կյանքում լինում են թե հաջողություններ, թե դժբախտություններ: Նրա հիմնական առաքելությունը ոչ միայն աշխարհի հաճույքները վայելելն է, այլ իրեն դրսևորելն ու հաստատելը, որոնք իրականացվում են թե ուրախությունների, թե դժվարությունների ժամանակ: Այսինքն, ուրախություններից ու դժվարություններից, զանազան փորձություններից հետո Աստված մարդկանց տալիս է այն բարիքները, որոնք պատրաստել է նրանց համար, ովքեր, սիրում են Իրեն և կարող են ուրախությունների ու դժվարությունների ժամանակ փառաբանել Աստծուն և գոհանալ: Պետք է հիշել աստվածաշնչյան այն խոսքը, որ ոսկին փորձում են նաև կրակով (Տես Ա Պետր. 1:7):

 


Հայտնի է, որ քրիստոնյան պաշտպանված է ամեն տեսակ սատանայական հարձակումներից: Առաջին անգամ այդ պաշտպանության կնիքը դրվում է Սուրբ Մկրտության ժամանակ, երբ քահանան Սուրբ Մյուռոնով խաչակնքում է մկրտվողի թիկունքը և ասում՝ «Քրիստոսի անունով այս կնիքը թող լինի քեզ ամրության վահան, որով կարողանաս չարի բոլոր այրող նետերը հանգցնել»: Ինչպես Սուրբ Հոգու այս շնորհը, այնպես էլ զորավոր հավատը և Հիսուս Քրիստոսի կենդանի ներկայությունը մարդկանց պաշտպանում է չար ուժերից:

 


Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան