24
Մայիս
Մայիս ամսին ամուսնություններից խուսափում են երկու պատճառով: Առաջին պատճառն այն է, երբ մարդիկ կարծում են, որ մայիսին ամուսնացողները դժբախտ են լինում: Սա պարզապես սնոտիապաշտություն է և դատապարտելի: Մյուս պատճառը, որը բխում է եկեղեցական կանոններից, առավել կարևոր է և մեր ուշադրությանն արժանի: Մայիս ամսին սովորաբար համընկնում է հինանց շրջանը. Քրիստոսի Հարությունից հետո հիսուն օր հարության տոներ են: Այդ օրերին պսակ չեն արել՝ սեփական ուրախությունից ավելի՝ կարևորելու Քրիստոսի Հարության տոնի ուրախությունը: Ըստ եկեղեցու կանոնի տաղավար տոներին պսակ կատարել չի կարելի:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան