25
Մայիս

Ճի՞շտ է, որ երբ տան հայելին կոտրվում է, այդ տան մեջ մեծ դժբախտություն է կատարվում: Ես դա ասում եմ սեփական փորձից. մայրիկիս մահվանից մի քանի օր առաջ կոտրվեց մեր տան մեծ հայելին: Իսկ հետո մայրիկս մահացավ: Ընդ որում նա առողջ էր: 

Այս պարագային պարզապես մեկը մյուսի հետ է համընկել, և մենք սովոր ենք մեր փորձությունները կապել տարբեր սնոտիապաշտական երևույթների հետ: Ամեն ինչ Աստծո կամքով է տեղի ունենում, այլ ոչ թե հայելու կոտրվելով: Մանավանդ, որ հստակ է, որ միայն Աստված իշխանություն ունի մարդու կյանքի վրա:

 


Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան