25
Մայիս

Իմ տատիկը հավատում է, որ աչքի ուլունքները, ձիու պայտերը, փշերը կարող են դառնալ չարի դեմ պայքարի միջոց։ Մի՞թե դա հնարավոր է:

Թվարկած միջոցները մոգության ու վհուկության «գործիքներն» են։ Հիշենք մեր Տիրոջ խոսքը. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. 12.25), այսինքն` չարի դեմ չարով չի կարելի պայքարել: Ավելին, եթե դրանցով դեռ «զարդարված» են ձեր տների մուտքերը և երեխաների թևերին «աչքի ուլունքներ» կան` շտապեք այդ ամենից ազատվել։


Այսօր, երբ երեխաները մկրտվում են եկեղեցու ավազանում և դրոշմվում են Սրբալույս Մյուռոնով, տներն օրհնվում են հոգևորականի կողմից՝ Տնօրհնեքի արարողության միջոցով, ազատվում ենք չարի ամեն տեսակ ներգործությունից։

 

Օրհնությամբ՝ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան