25
Մայիս
Աստվածաշնչում և եկեղեցու ավանդության մեջ հանդիպում են դեպքեր, երբ Աստված նշանների միջոցով ուղղություն է տվել որոշ մարդկանց: Բոլոր դեպքերում Աստծո տված նշանները եղել են շատ հստակ (օրինակ, Հովնանի մարգարեությունը Հին Կտակարանում): Սակայն այսօր քրիստոնյաներն առաջնորդվում են ոչ թե նշաններով, այլ՝ Սուրբ Հոգով, որը գործում է եկեղեցու և յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ: Հնարավոր է, որ չարը որոշակի խոչընդոտներ ստեղծի մարդու գործերի կյանքում, իսկ մարդը թյուրիմացաբար դրանք ընդունի որպես Աստծո կողմից նշաններ: Այս ամենը հաշվի առնելով` քրիստոնյան իր գործերում պետք է առաջնորդվի հոգևոր գիտելիքներով և Սուրբ Հոգու շնորհներով, այլ ոչ թե տարատեսակ նշաններով:
Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան