19
Մայիս

Ես մարդկանցից վախենում եմ, քանի որ մի անգամ ինձ վրա հարձակվել է մի երիտասարդ: Այդ դեպքից հետո շատ վատ եմ զգում, մարմինս թուլացած է, անտրամադիր եմ: Ի՞նչ անեմ:

Դուք թույլ և անպաշտպան եք զգում, որովհետև ինքնավստահ չեք: Ում էլ դիմեք, պետք է ձեր սեփական ուժերի նկատմամբ վստահություն ներշնչեն, որպեսզի ձեր մեջ ուժ գտնելով դուրս գաք ստեղծված անցանկալի իրավիճակից: Կատարված դեպքը շատ տհաճ է և անկասկած, ում հետ էլ պատահեր, պետք է բացասական ազդեր: Սակայն չի նշանակում, որ բոլոր մարդիկ վատն են, նայեք ձեզ շրջապատող մարդկանց, ունեք ծնողներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, ովքեր սիրում են ձեզ, շփվեք, խոսեք նրանց հետ, զբաղվեք հետաքրքիր, հաճելի գործերով և մոռացեք այն, ինչը ձեզ ցավ և անհանգստություն է պատճառել: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, և ապագան առջևում է: Հաճախ ժպտացեք:


Կարդացեք Նոր Կտակարան, հատկապես այն ժամերին, երբ առավել վատ եք զգում: Զորացեք հավատի մեջ և ձեր աղոթքներում օգնություն խնդրեք Հիսուսից, որովհետև «Ով որ Նրան հավատա, երբեք ամոթով չի մնա» (Ա Պետ. 2:6):


Այցելեք եկեղեցի և խնդրեք հոգևորականին, որպեսզի բժշկության աղոթք կարդա ձեզ համար:

 


Աղոթաբար՝ Վաղինակ սարկավագ Հովհաննիսյան