25
Մայիս
Մեզ` քրիստոնյաներիս վայել չէ առարկաների վրա հույս դնելը: Աչքի ուլունքի վրա հույս դնելը առարկայապաշտություն ու սնոտիապաշտություն է: Նրա աչքն է չար, ով չարամտորեն է տրամադրված մարդկանց նկատմամբ: Աչքի ուլունքով չար աչքից պաշտպանվողը՝ ինքն արդեն չարամտորեն է տրամադրված ենթադրյալ այսպես կոչված աչք տվողի նկատմամբ: Այդ դեպքում ո՞վ է չար՝ ենթադրյալ աչքով տվո՞ղը, թե՞ իրական մարդը, ով չար աչքից է պաշտպանվում: Սա վատ հոգեվիճակ է, որի դրդմամբ մարդիկ երբեմն դաժան, չներող և ոխակալ են լինում: Միայն թվում է, թե նրանք պահպանության մեջ են, սակայն նման են չարագործի, ում դեռ ոչ ոք նեղություն չի տվել:
Խոսեք Ձեր ամուսնու հետ: Նրան ավելի հեշտ կլինի խոսել իր մայրիկի հետ և համոզել, որ Ձեզ՝ երեխայի ծնողներիդ, հաճելի չէ այդ սնոտիապաշտությունը: Իսկ եթե անդրդվելի մնա, ասացեք, որ ավելի լավ է փոխարենը մկրտության խաչը կախել:
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան