25
Մայիս

Ինչո՞ւ են մարդիկ հավատում հորոսկոպներին` իմանալու, թե աստղերն ի՞նչ են կանխագուշակում իրենց համար: 

Այն ժամանակ, երբ սկիզբ էր առել աստղագուշակությունը, մարդը դասավորում էր իր կյանքը մոլորակների և աստղերի միջոցով՝ դրանց օժտելով մարդու կյանքի մեջ միջամտելու և ինչ-որ բան որոշելու հատուկ իշխանությամբ: Բայց հիմա գիտությունը շատ է զարգացել, իսկ աստղագուշակությունը շարունակում է հիմնվել նախկին տեսակետների վրա:


Աստղագուշակությանը հավատացող մարդիկ ինչ-որ առումով անտեղյակ են քրիստոնեական գաղափարախոսությանը՝ մարդկային կամքի ազատությանը: Աստղերը չեն, որ պիտի որոշեն ու թելադրեն մեր անելիքը կամ կյանքի ընթացքը, քանզի ստորադաս արարածներ են և մի օր պետք է կորչեն, իսկ մարդը հավիտյան կապրի՝ լինի դա Աստծու արքայության մեջ, թե՝ դժոխքի տանջանքներում (կախված նրանից, թե ինչ ընտրություն են արել): Եվ աստղերը չեն, որ պատասխանատու են մեր այդ ընտրության համար: Աստղագուշակությանը հավատալը թերահավատության և անհավատության արդյունք է:

 


Օրհնությամբ՝ Տ. Ադամ քահանա Մակարյան