23
Մայիս

Գրեթե ամեն գիշեր երազում տեսնում եմ իմ հանգուցյալ պապիկին ու տատիկին: Բոլոր այդ երազները ինչ-որ կերպ մայրիկիս հետ են կապվում, ում առողջությունը ինձ համար շատ թանկ է: Ինչպե՞ս վարվել: 

Սովորաբար երազներին շատ մեծ նշանակություն չեն տալիս, քանզի երազների բնույթն ինքնին ուսումնասիրված չէ ոչ մի գիտնականի կողմից: Որևէ հոգևորական չի կարող պատասխանել թե տվյալ երազը բարուց է, թե չարից, բացառյալ մասնավոր դեպքեր: Սակայն պետք է գնալ եկեղեցի և հոգեհանգիստ պատվիրել կամ հոգևորականին հրավիրել հանգուցյալների շիրիմներն օրհնելու և այնտեղ հոգեհանգիստ կատարել: Հանգուցյալների համար հարկավոր է աղոթել:

 


Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան