08
Հունս
Լինել քրիստոնյա՝ նշանակում է պատկանել Քրիստոսին, այսինքն՝ լինել Նրա եկեղեցու անդամ: Քրիստոնյա դառնալու միակ ճանապարհը մկրտությունն է, երբ մարդն ազատվում է ադամական մեղքից և դառնում Ս. Հոգու բնակարան: Այսինքն` մկրտությամբ Ս. Հոգին բնակվում է մարդու մեջ: Չմկրտված անձնավորությունը չի կարող հաղորդ լինել այն իրողություններին, որոնց հետ առնչություն է ունենում մկրտվածը: Հետևաբար, յուրաքանչյուր մարդու իրավունքն է, անկախ նրանից՝ մկրտված է թե ոչ, իրեն քրիստոնյա համարել և ապրել աստվածային պատգամներով, սակայն եկեղեցու կանոններով քրիստոնյա լինելու պայմանը Ս. Մկրտության խորհուրդն է: Չմկրտված անձնավորությունը կարող է մասնակցել եկեղեցում տեղի ունեցող ծիսակատարություններին, բայց չի կարող հաղորդվել Ս. Պատարագին, պսակվել և հուղարկավորվել եկեղեցական կարգով:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ