25
Մայիս
Այս դեպքում երդումը պարզապես խոստման ու պարտավորության ստանձման իմաստ ունի:
Զինվորը, որին վստահվել է հայրենիքի և ժողովրդի ապահովությունը, պարտավոր է հաստատել իր հավատարմությունը, որ կոչվում է դրոշի երդում՝ միաժամանակ կրելով պատասխանատվության հետևանքները և այն պատիժը, որ կարող է լինել դավաճանության դեպքում։ Դա, անշուշտ, բարձրացնում է զինվորի զգոնությունը հայրենիքի և ազգի հանդեպ։ Բժիշկը, որին վստահվում է մարդու առողջությունը, պարտավոր է երդմամբ հաստատել, որ հոգ է տանելու, պատասխանատու է լինելու մարդկանց առողջության համար՝ միաժամանակ պատրաստ է կրելու այն պատիժը, որ կարող է լինել ոչ ճիշտ բուժման դեպքում։ Այդ երդումը զգոնության կոչ է բժշկի համար։ Երկրի նախագահը երդում է տալիս ժողովրդին, որ չի շեղվի օրենքի սահմաններից և իր պատասխանատու գործը բարեխղճությամբ կկատարի։ Երդման արարողություն է կատարվում նաև դատարաններում, որտեղ երդվյալ վկայի խոսքի հիման վրա երբեմն հնարավոր է կյանքի և մահվան հարցեր լուծվեն: Այդ պատճառով վկայի երդումը չափազանց կարևոր և պատասխանատու է։ Քրիստոնյա երկրներում մեծ մասամբ երդվում են՝ ձեռքը դնելով Ս. Գրքի՝ Աստվածաշնչի վրա։
Օրհնությամբ՝ Տ. Նարեկ աբեղա Ավագյան