25
Մայիս

Լինում են դեպքեր, երբ քրիստոնյայի երդվելն անհրաժեշտությո՞ւն է։ 

Քրիստոնեական տեսանկյունից` երդվել կարելի է միայն այն ժամանակ, երբ անհատը հանձն է առնում որևէ բան կատարել, որը հավատարմության և վստահության ուխտ է, իսկ երբ որևէ մեկը փորձում է իր կատարած վատ գործը կամ ասած սուտ խոսքը քողարկել երդումով, ապա նա մեծ մեղք է գործում։ Հիշենք, որ երբ սուտ ենք երդվում, վկա ենք բերում ստության հորը՝ սատանային, բայց երբ ճշմարտությունն ենք ասում, ապա մեզ վկա է կանգնում մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, քանզի Նա վկայեց, ասելով. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6)։

 


Օրհնությամբ՝ Տ. Նարեկ աբեղա Ավագյան