06
Հունս
Եկեղեցին հիմա գնում է այդ քայլին, որովհետև չունի այնքան հոգևորականներ, որպեսզի դպրոցներում դասավանդեն։ Բացի այդ, կնոջ դերը երբեք չի անտեսվել, կինը միշտ էլ կարողացել է իր մայրական սիրով, քրոջ պատրաստակամությամբ ծառայել Եկեղեցում։ Այսօր լավ է, որ կինը կարողանում է մասնակցել Եկեղեցու գործերին։ Եկեղեցին մենք բոլորս ենք։ Եվ այն կին-ուսուցիչը, ում մի փոքրիկ ծուխ է վստահված, պետք է կարողանա պատվով կատարել այդ պարտականությունը։
Օրհնությամբ՝ Տ. Ղուկաս աբեղա Զաքարյան