02
Հունս

Ինչպե՞ս կիրակի օրը Աստծուն նվիրել: Կարելի՞ է արդյոք այդ օրը տնային գործերով զբաղվել, կերակուր պատրաստել կամ մարմնի խնամքին հետևել: Ի՞նչ չի կարելի անել այդ օրը առհասարակ:

Եթե Դուք կիրակի օրը սրտով և հոգով մասնակցում եք Ս. Պատարագին, ստանում Ս. Հաղորդություն, ապա հետո ազատ եք և կարող եք տնօրինել Ձեր օրը, զբաղվել ընտանիքի հոգսերով: Անշուշտ, եթե կարող եք օգտակար գործեր կատարել, դա միայն ողջունելի է: Բայց դա չի նշանակում, որ մնացած այլ օրերը պետք է տրվել ցոփ ու շվայտ կյանքի և մոռանալ Աստծո մասին: Բոլոր օրերն Աստծո ստեղծածն են: Ամեն օր տաճարում ժամերգություններ կան, որոնց ևս կարելի է մասնակցել:

 


Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան.