06
Հունս
Իշխանությունն իրավունք չունի սահմանափակել ազատությունը: Նա իրավունք ունի հետևել, որ իր հպատակներն ապրեն այն կանոններով, որոնք տրվել են, որպեսզի ապահովվի բոլորի իրավունքը, ոչ թե մեկի: Մարդ իր մեջ սահմանափակումներ ունի, ինչպե՞ս կարելի է բանական էակ լինել և ինքն իրեն չսահմանափակել: Օրինակ՝ որպեսզի ընտանիքը կայանա, ամեն մեկս սահմանափակում ենք մեր այս կամ այն գործողությունը, որ նախկինում անում էինք: Իդեալական կլինի, եթե օրենքները, որ անվանում ենք սահմանափակումներ, համընկնեն մեր ներաշխարհի հետ:
Հարգանքով՝ ՀԱԵ Հոգևոր Գերագույն Խորհրդի անդամ Ռաֆայել Պապայան