06
Հունս
«Կմեծանա՝ ինքը կկողմնորոշվի» փաստարկով կարելի է ձախողել երեխաների ամեն տեսակ դաստիարակություն: Դա նույնն է, թե հայտարարենք, թե՝ քանի որ աշխարհում շատ լեզուներ կան, ուրեմն եկեք ընդհանրապես փոքրիկի հետ ոչ մի լեզվով չխոսենք, իսկ երբ դառնա 16 տարեկան և ստանա անձնագիր, այն ժամանակ թող նա ինքնուրույն որոշի, թե որ լեզուն կլինի նրա մայրենին՝ ճապոներե՞նը, հայերե՞նը, թե՞ ռուսերենը:
Անկասկած, ցանկացած դաստիարակություն ծնողների, ուսուցիչների և ավագ ընկերների կողմից դեռահասի համար արարքների որոշակի ձևի և աշխարհընկալման ինչ-որ պարտադրանք է: Այս իմաստով լեզվական և կրոնական դաստիարակությունը չեն տարբերվում: «Կմեծանա՝ ինքը կկղմնորոշվի» արտահայտությունը երեխայի մասին հոգացության բանաձև չէ, այլ՝ նրան դաստիարակելու պատասխանատվությունից խուսափում: Եթե երեխայի մոտ հարց է ծագել, նա այդ հարցով կզբաղվի հենց հիմա: Ւսկ եթե ծնողները դրա լուծումը չառաջարկեն, նա կփորձի ինքնուրույն լուծումը գտնել՝ օգտագործելով ձեռքի տակ եղած հնարավորությունները: Այլ բան, եթե այդ լուծման որակը սպառնացող լինի: Չէ՞ որ այսօր հավատքի վերաբերյալ համատարած լռության բրեժնևյան ժամանակները չեն: Զանգվածային լրատվամիջոցները միշտ «կրոնական առեղծվածների» եզրին են տատանվում: Հեռուստատեսությամբ այս տեսակ օկուլտային գերվածությունը երեխաների մեջ ի սկզբանե դաստիարակում է աշխարհի օկուլտային-կախարդական ընկալում: Օրինակ՝ եթե երեխան հոգու մասին ճշմարիտ ուսմունքի փոխարեն իմանա միայն, որ այն «աստրալ մարմին է», ինչպես սովորեցնում են, ապա ո՞վ կերաշխավորի, որ մի քանի տարի հետո այս մատղաշ հոգին, որ ի ծնե գիտի այսպիսի բառեր՝ «կարմա», «աստրալ» և այլն, լսելով դրանք հերթական «ճշմարտության ուսուցչից», չի հայտնվի աղանդի մեջ: Այդպես էլ ճշմարտությունից հեռու, աբսուրդ դաստիարակությունն է դեպի կորուստ տանում: Ո՞ր մայրը երեխային կհարցնի, թե հաց ուզու՞մ է, կամ դպրոց գնալ ուզու՞մ է: Ինչո՞ւ մարմնի և մտքի վերաբերյալ ունենք անհրաժեշտը տալու պատրաստակամություն, իսկ հոգուն անհրաժեշտ դաստիարակությունը տալիս տատանվում ենք: Չէ՞ որ հոգին առավել է մարմնից, ինչպես կյանքը՝ կերակուրից:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ