24
Մայիս

Արդյո՞ք օրհնված խունկը կարելի է ամեն օր տանը վառել:

Խունկը խորհրդանշում է հավատացյալների աղոթքը, քանզի ըստ Աստվածաշնչի՝ «Եվ հրեշտակի ձեռքերից խնկի ծուխը ինչպես աղոթք սրբերի, ելավ Աստծո առաջ» (Հայտն. 8:4): Փաստորեն, հավատացյալների աղոթքը խնկի բուրմունքի պես բարձրանում է դեպի Աստված: Եթե մարդիկ աղոթում են և ցանկանում աղոթքի ժամանակ խունկ վառել, ապա կարող են անել ցանկացած ժամանակ:

 


Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան