08
Հունս

Արդյո՞ք չմկրտված անձը կարող է համարվել քրիստոնյա, եթե ապրում է քրիստոնեաբար, հետևում Քրիստոսի խոսքին:

Եթե Տիրոջ խոսքին եք ցանկանում հետևել, ապա նախ և առաջ կատարեք այն. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո արքայությունը» (Հովհ. 3:5): Սա վերաբերում է մկրտությանը, ուստի Դուք պետք է մկրտվեք: Մկրտությունը նպատակ չէ, այլ Աստծո արքայություն մտնելու միջոց: Իսկ Աստծո արքայությունն Ինքը՝ Քրիստոս Աստված է, Ով ասում է. «Ես եմ Կյանքի Հացը: Եթե մեկը չուտի իմ մարմինը և չխմի իմ արյունը, իր մեջ կյանք չի ունենա» (տես՝ Հովհ. 6:48-56), «Ով ծարավ է, թող գա ինձ մոտ և խմի, և` ինչպես Գրքերն են ասում, նրա որովաինից կենդանությու ջրերի գետեր կբխեն» (տես՝ Հովհ. 7:37-38): Եթե մկրտված չլինեք, չեք կարող մասնակցել այն կյանքին, ինչ Քրիստոս Աստված խոստացավ տալ մեզ ըստ այդ խոսքերի, որովհետև առանց Քրիստոսի չկա կյանք, չկա քրիստոնեություն: Տեր Հիսուս Քրիստոսի հետ կարող ենք հաղորդվել Սուրբ Պատարագի ժամանակ սուրբ Հաղորդության Խորհրդին մասնակցելով` ճաշակելով Նրա Սուրբ Մարմինն ու Արյունը:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան