30
Մայիս
Այդպես են ասում ծույլ մարդիկ, ովքեր իրենց և մարդկության օգտի համար աշխատել չեն ուզում:
Քրիստոնեության մեջ ավտոմատիզմ չկա: Քրիստոնյան չպետք է ապրի պասիվ կյանքով, որի ընթացքում չկան բարի նախաձեռնություններ: Այս միտքն է արտահայտում Տիրոջ խոսքը երեք ծառաների մասին՝ «Տասը մնասների առակի» մեջ (Մատթ. 25.14-30; Ղուկ. 19.11-27), որտեղ երրորդ ծառան պասիվորեն՝ նույն կերպ մտածելով, թե՝ «Ինչ լինելու է՝ կլինի», իրեն տրված մնասը հողի տակ թաքցրեց և այն ի բարի չօգտագործեց, ուստի արժանացավ իր տիրոջ պարսավանքին:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան