06
Հունս
Սուրբ Եկեղեցու եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին ասում էր, որ առաքելությունները տարբեր են: Կա Աստծո կողմից ուղարկված առաքյալ, և` մարդու կողմից ուղարկված առաքյալ: Եկեղեցականներն Աստծո կողմից առաքվածներ են, որովհետև իրենց հոգևոր իշխանությունը ստանում են երկնքից` Տիրոջից: Ձեռնադրության Սուրբ Խորհրդի ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսը և կաթողիկոսն աղոթքով դիմում են Բարձրյալին, որպեսզի Տերը տվյալ անձնավորությանն օժտի երկնային իշխանությամբ, որով նա կարողանա արձակել կամ կապել մարդկանց մեղքերը: Հոգևոր իշխանությունը միայն մարդու փրկագործության մեջ է: Նրա իշխանությունը մարդուն կամ մարդկային հասարակությանը երկնային արքայություն առաջնորդելն է:
Աշխարհիկ իշխանությունները մեղքեր արձակելու կամ կապելու իշխանություն չունեն, այլ ունեն հանցագործին դատելու, արդարությունը վերահաստատելու իշխանություն:
Օրհնությամբ՝ Տ. Ասողիկ քահանա Կարապետյան