21
Հունս
Բոլորովին նշանակություն չունի, թե ինչով են վառում մոմը՝ կրակայրիչով, թե՞ կողքի վառվող մոմերից: Սնոտիապաշտություն է, երբ մարդիկ մտածում են, թե ուրիշի մոմից վառելու դեպքում կարող է ինչ-որ բան պատահել և այլն: Յուրաքանչյուր հավատացյալ պետք է հստակ իմանա, որ մոմավառությունը զուտ բարեպաշտական սովորույթ է, որն իր կարևորությամբ զիջում է աղոթքին: Վառած մոմերը որևիցե նշանակություն չեն ունենա, եթե աղոթք չեն անում եկեղեցում: Աղոթքն է, որ կենարար է և անհրաժեշտ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան