01
Հունս
Սխալ է ասել, թե եկեղեցին շքեղ է, այն պատշաճորեն գեղեցիկ և մաքուր է, քանի որ աներևույթ Աստծո բնակարանն է: Ս. Հովհաննես առաքյալն ասում է. «Աստծո Որդու Արյունը սրբում է մեզ ամեն մեղքից...եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին` Արդարին և Անարատին, և Նա է քավությունը մեր մեղքերի»: Եկեղեցում` Սուրբ Պատարագի ժամանակ ենք հաղորդվում մեր Աստծո` Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Աստված Սուրբ է և սուրբերի մեջ է բնակվում (տես` Բ Կորնթ. 6.14–7.1), ուստի այն տեղը, որտեղ տեղի է ունենում մեր հանդիպումը` Սուրբ, Անմեղ, Արդար և Անարատ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հաղորդությամբ, պետք է լինի պատշաճորեն գեղեցիկ և մաքուր:
Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան