06
Հունս
Հայ Առաքելական, Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները հիմնադրվել են Սուրբ Առաքյալների կողմից, ուստի բոլորն էլ պատկանում են Քրիստոսի Ընդհանրական Առաքելական Սուրբ Եկեղեցուն, այսինքն՝ նրանք բոլորը Առաքելական են իրենց ծագմամբ:
«Առաքելական» բառը Եկեղեցու որակումներից մեկն է. նշանակում է Հիսուս Քրիստոսի Առաքյալների վկայության և ավանդության հիմքի վրա բարձրացած Եկեղեցի: Առաքելական է այն եկեղեցին.
1. որը հիմնված է որևէ Առաքյալի ձեռքով,
2. որի իշխանությունն առաքելական ձեռնադրության շարունակությունն է,
3. որը պահել է առաքելական ուսուցումը և դավանանքը՝ համաձայն «Նիկիո հանգանակի»,
4. որը շարունակում է քարոզել և մկրտել հանուն Սուրբ Երրորդության՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու, ըստ Առաքելական ավանդության» («Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան», էջ 78):
Հայ Առաքելական եկեղեցին պատկանում է Արևելյան Ուղղափառ եկեղեցիներին, որոնք են.
Հայ Առաքելական եկեղեցի,
Ղպտի Ուղղափառ եկեղեցի,
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ պատրիարքություն,
Եթովպիայի Թևահեդո Ուղղափառ եկեղեցի,
Հնդիկ Մալաբար եկեղեցի:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ