06
Հունս

Եկեղեցին կարո՞ղ է միջամտել աշխարհիկ իշխանության գործունեությանը, երբ իշխանավորն անցնում է իր լիազորությունների սահմանը:

Իշխանավորը չպետք է մոռանա, որ Հայ Եկեղեցու անդամներից մեկն է, պետք է հնազանդ լինի Եկեղեցու կամքին և իբրև քրիստոնյա, պարտավոր է հետևել եկեղեցական կանոններին ու կարգերին:


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որևէ մեկին չի պարտադրում, որևէ մեկի կամքին չի բռնանում, պարզապես հայրաբար հորդորում է՝ եթե սխալ ես, ապա շտկվիր, եթե ընկել ես` բարձրացիր, և այդ հարցում իր ձեռքն է մեկնում: Եթե իշխանավորներն ի չարս են գործում, արդարություն չեն հաստատում, բնական է, որ Եկեղեցին իր ձայնը պետք է բարձրացնի և ողջախոհության կոչի տվյալ անձնավորությանը:

 


Օրհնությամբ՝ Տ. Ասողիկ քահանա Կարապետյան