01
Հունս

Ինչո՞ւ եկեղեցիների խորանը միշտ դեպի արևելք է, իսկ մուտքը՝ արևմուտքից:

Դա հիմնվում է Քրիստոսի այն խոսքի վրա, թե Քրիստոս պիտի գա արևելքից: «Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի» (Մատթ. 24.27): Դրա համար մենք արևմտյան կողմից մտնում ենք դեպի արևելք՝ սպասելով Քրիստոսի գալստյանը: Դրա համար էլ խորանը դրվում է արևելյան մասում:

 


Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան